Բանկային միությունը քաղաքացիներին զգուշացնում է կիբերխարդախությունների մասին
Բանկային ասոցիացիայի տեղեկությամբ, վերջերս երկրում գրանցվել են կիբերխարդախությունների նոր դեպքեր: Միության հաղորդմամբ, խարդախության նոր սխեմայի համաձայն, կիբերհանցագործները հարձակման ժամանակ օգտագործում են Google որոնիչ համակարգը, որտեղ գովազդում են խարդախ կայքեր: Նրանց կեղծ էջերի հասցեն հաճախ նման է առևտրային բանկերի իրական ինտերնետային բանկային հասցեին: Հղմանը անցնելուց հետո, բացվում է որոշակի բանկի ինտերնետ բանկին նման կեղծ կայք, որը խնդրում է մուտքագրել օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը, որից օգտվում են խարդախները:
«Խնդրում ենք նախատեսել կիբերհանցագործությունները (ֆիշինգը) կանխարգելելու խորհուրդները: Մի անցեք կասկածելի հղումներով: Կուրսորը հղմանը մոտեցնելուց հետո երևում է կայքի փաստացի հասցեն: Զգուշորեն նայեք կայքի հասցեին, որտեղ մուտքագրում եք գաղտնաբառը, համոզվեք, որ իսկապես գտնվում եք բանկի կայքում: Որոշ դեպքերում կեղծ հասցեն կարող է իրականից տարբերվել միայն մեկ նիշով:
Ինտերնետային բանկից օգտվելու համար, Google-ի որոնման դաշտում որոշակի բանկի անունը փնտրելու փոխարեն, մուտքագրեք առևտրային բանկի կայքի հասցեն: Բջջային սարքից օգտագործեք բջջային բանկային հավելվածը», – ասված է ասոցիացիայի տարածած տեղեկատվության մեջ: