Բանկային նոր կանոնակարգերը, որոնք պետք է գործարկվեին վաղվանից, հետաձգվել են և ողջ ֆինանսական սեկտորի համար կգործարկվեն հաջորդ տարվա հունվարի մեկից: Այս մասին հայտարարում են Ազգային բանկում:
Ֆիզիկական անձանց տրվող վարկերի նոր կանոնակարգերը պետք է ուժի մեջ մտնեին 2018 թվականի նոյեմբերի 1-ից: Խոսքը այն կանոնակարգերի մասին է, որոնց համաձայն.
- Հիպոթեքի վրա սահմանվում է առավելագույնս 15-ամյա լիմիտ
- Անշարժք գույքով ապահովված սպառողական վարկը կլինի առավելագույնս 10-ամյա
- Ավտովարկը կտրվի առավելագույնը 6 տարով
Ազգային բանկի նախագծի համաձայն, սահմանված էր եկամտի վեց աստիճան և վարկի գործակից.
- Մեկ ամսում ավելի քան 10 000 լարի – բանկն իր ներքին քաղաքականության համաձայն սահմանվում է վարկի և անձի եկամտի միջև հաշվեկշիռը
- Մեկ ամսում մինչև 7 000-10 000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 30 տոկոսը, այսինքն՝ մինչև 3000 լարի
- Մեկ ամսում մինչև 5 000-7 000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 25 տոկոսը, այսինքն՝ մինչև 1 750 լարի
- Մեկ ամսում մինչև 3000-5000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 20 տոկոսը, այսինքն՝ մինչև 1000 լարի
- Մեկ ամսում մինչև 1000-3000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 20 տոկոսը, այսինքն՝ մինչև 600 լարի
- Մեկ ամսում մինչև 1000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 20 տոկոսը, այսինքն՝ մինչև 200 լարի: