Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել
Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել

Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 5 մարդ, ավելի քան 1000-ը տուժել են: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Պաշտոնյաների խոսքով՝ որոշ տներ ծածկված են ջրով, կամուրջներ են ավերվել, ճանապարհներ են հեղեղվել, ինչի պատճառով գյուղերը կտրված են արտաքին աշխարհից, իսկ բնակիչներին շտապ օգնություն է անհրաժեշտ։

Փրկարարները փորձում են փրկել մարդկանց՝ օգտագործելով նավակներ և ուղղաթիռներ։

«Մեր առաջնահերթությունն է մարդկանց տեղափոխել անվտանգ ապաստարաններ և նրանց ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով և սնունդով», – ասել է Շերպուր շրջանի ադմինիստրատոր Տորոֆդար Մահմուդուր Ռահմանը:

Բանգլադեշի օդերևութաբանները կանխատեսում են առատ տեղումներ նաև առաջիկա օրերին։