Բանգլադեշում ջրհեղեղի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն քաղաքացի չի կարողանում վերադառնալ սեփական տուն
Բանգլադեշում ջրհեղեղի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, իսկ ավելի քան մեկ միլիոնը չի կարողանում վերադառնալ տուն։
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ջրհեղեղն առաջացել է մուսոնային անձրևների հետևանքով, երկրի բազմաթիվ շրջաններում գետերը վարարել են, և սողանքներ են տեղի ունեցել։
Բանգլադեշի աղետների կառավարման նախարարության հայտարարության համաձայն՝ երկրի յոթ նահանգներում ավելի քան 267 000 մարդ մնացել է առանց օթևանի։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հազարավոր մարդիկ գտնվում են սովի եզրին, նրանց օգնելու համար բանակն ու ռազմածովային ուժերը նավակներով սնունդ, խմելու ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ են հասցնում։
«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ Բանգլադեշում մուսոնային անձրևների ժամանակ ջրհեղեղները հաճախակի երևույթ են։ Գիտնականների խոսքով՝ կլիմայի փոփոխությունը էքստրեմալ տեղումներն ավելի հաճախակի և ինտենսիվ է դարձնում, ինչն էլ մեծացնում է աղետների մասշտաբները։