Բանգլադեշում բողոքի ցույցերի ժամանակ իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, հայտնում է BBC-ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ բախումների արդյունքում զոհվել է առնվազն 13 իրավապահ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Նաև, ինչպես գրում է «BBC»-ն, Բանգլադեշի կառավարությունը որոշել է անջատել ինտերնետը։
Բանգլադեշում անկարգությունների հետևանքով զոհվել է 280 մարդ։
Հիշեցնենք, ի սկզբանե գործողությունները սկսվեցին իշխանական կառույցներում քվոտային համակարգի դեմ։ Բողոքի ակցիաները չեղարկվեցին այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը չեղարկեց կառավարական հատվածում աշխատատեղերի կրճատման մեծ մասը, թեև ուսանողներն այդ ժամանակվանից վերսկսել են իրենց բողոքի ակցիաները: Նրանք արդարություն էին պահանջում մահացածների ընտանիքների համար, սակայն հուլիսից ուսանողները պահանջում էին վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը։