Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո Դաքայում զանգվածային կողոպուտ է սկսվել
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո երկրի մայրաքաղաք Դաքայում զանգվածային թալան է սկսվել։ Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ ցուցարարները ներխուժել եւ վնասել են ներքին գործերի նախարար Ասադուզաման Խանի նստավայրը, իսկ բնակիչները կահույք են տանում վարչապետի նստավայրից։
Ցուցարարները հրկիզել են 1975 թվականին նախագահի պաշտոնում սպանված Մուջիբուրի հուշահամալիրի թանգարանը։
Արևելյան Սիլհեթ քաղաքում այրվել են փոխհանձնակատարի և ոստիկանության տեսուչի աշխատասենյակները։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան Հնդկաստան ժամանելուց հետո ապաստան է խնդրել Բրիտանիայից։