Բանգլադեշի Գերագույն դատարանը վերացնում է կառավարական հատվածում աշխատատեղերի մեծ մասը
Բանգլադեշի Գերագույն դատարանը վերացրել է կառավարական հատվածում աշխատատեղերի քվոտաների մեծ մասը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Քվոտաների համակարգը բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ երկրում:
Պետական հատվածի աշխատատեղերի մեկ երրորդը վերապահված էր Պակիստանից անկախության համար 1971 թվականի պատերազմի վետերանների հարազատներին: Սակայն այժմ դատարանը որոշել է, որ վետերանների հարազատներին կարելի է թողնել միայն հինգ տոկոսը, իսկ մնացածը վերապահվելու է այլ կատեգորիաների։
Բանգլադեշում բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, միայն հուլիսի 19-ին զոհվել է առնվազն 50 մարդ: