Ընթացիկ տարվա դեկտեմբերի 28-ից Բանգկոկ-Թբիլիսի ուղիղ չարտերային թռիչքները կատարելու է Thai Air Asia X ավիաընկերությունը:
«Տավ Ջորջիայի» լրատվությամբ, չարտերային թռիչքները կիրականացվեն երեք ամսվա ընթացքում, շաբաթական երեք անգամ ՝ Airbus 330 տիպի օդանավով:
Այսօր ավիաընկերության ներկայացուցիչները, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ՝ Տավ Ջորջիայի և քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավարության հետ: Կողմերը քննարկել են չվերթները սկսելու հետ կապված ընթացակարգերը:
Thai Air Asia X-ը ավիացիոն շուկայում գործում է 2014 թվականից: Ներկա դրությամբ ավիաընկերությունն իրականացնում կատարում է ուղիղ թռիչքներ 66 միջազգային և 29 տեղական ուղղություններով: Ընկերությունն ունի 12 հատ 12 Airbus 330 օդանավ: