Բանգկոկի թանկարժեք հյուրանոցներից մեկում ցիանիդից թունավորվելուց 6 օտարերկրացի է մահացել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի թանկարժեք հյուրանոցներից մեկում ցիանիդից թունավորումից վեց օտարերկրացի է մահացել։ Տեղեկությունը տարածում է Դոլչե Վելեն։
Մահացածներից չորսը վիետնամցի են, իսկ երկուսը` վիետնամական ծագումով ԱՄՆ քաղաքացիներ: Իրավապահները ենթադրում են, որ ենթադրյալ մարդասպանը մահացածների թվում է։
Ոստիկանության տվյալներով՝ հյուրանոցի համարում ցիանիդի հետքեր են հայտնաբերել թեյի բաժակների վրա։ Հետաքննության նախնական արդյունքներով պարզ է դառնում, որ ներդրումային պարտքի հետ կապված մի խումբ անձինք միմյանց հետ վիճաբանություն են ունեցել։