Բանգկոկի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ չորսը
Բանգկոկի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ չորսը։ Ոստիկանները բերման են ենթարկել 14-ամյա տղայի: Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Միջադեպին արձագանքել է Թաիլանդի վարչապետ Սրետա Տավիսինը։ Նա խորը վիշտ է հայտնում կատարվածի համար։
Հարձակման պատճառն անհայտ է, հետաքննությունը շարունակվում է։