Բանակցությունների սեղանի շուրջ կնստենք, սակայն իրավունք չունենք, գնալ մեր ժողովրդի կամքի դեմ. Անրի Օխանաշվիլի
Բանակցությունների սեղանի շուրջ կնստենք, սակայն իրավունք չունենք, գնալ մեր ժողովրդի կամքի դեմ. Անրի Օխանաշվիլի

Մենք գործելու ենք մեր հասարակության շահերից ելնելով, նստելու ենք բանակցությունների սեղանի շուրջ, – այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին:

Նրա խոսքով, իշխող թիմը չի գնա բանակցային գործընթացում հանրային շահի և ժողովրդի ընտրության դեմ:

«Մենք լավ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի և մեր երկրի առջև: Մենք գործելու ենք մեր հասարակության շահերից ելնելով, նստելու ենք բանակցությունների սեղանի շուրջ, սակայն որո՞նք կլինեն հակադիր դիրքերը, ի՞նչը կլինի փոխզիջման առարկա, և որտե՞ղ է սահմանը մեր հասարակության շահերը պաշտպանելու և դրանք անտեսելու միջև, դա մեզ համար ճակատագրական կլինի: Մենք ոչ մի դեպքում չենք գործելու մեր հասարակության շահերի դեմ: Մենք իրավունք չունենք դեմ գնալու մեր ժողովրդի ընտրությանը:

Բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ մենք նախապես որևէ հարց չենք բարձրացնում, որպեսզի այն չընկալվի որպես վերջնագիր, քանի որ դա կխոչընդոտի բանակցությունների անցկացմանը: Այստեղ հիմնական և որոշիչ կլինի այն, որ մենք գործենք, մեզ համար մեկնարկային սկզբունքը կլինի մեր երկրի և հասարակության շահը», – ասել է Անրի Օխանաշվիլին: