Բանակցությունների ընթացքում բարձրացրել ենք Բաշարաուլիի, Օթխոզորիայի և Տատունաշվիլու գործերով մեղավորների պատժելու հարցը, նրանց արձագանքը ցինիկ էր. Դավիթ Դոնդուա
Բավականին սուր ձևով ենք բանակցություններում բարձրացրել Բաշարաուլիի, Օթխոզորիայի և Տատունաշվիլու գործերի արդարադատության իրականացումը և մեղավորներին պատժելը,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան՝ Ժնևի միջազգային բանակցությունների ավարտից հետո:
Ինչպես նշել է Դոնդուան, «նրանց արձագանքը եղել է այնքան ցինիկ, ինչպես է նախկինում էր և ինչպես միշտ»:
«Նրանցից որևէ նոր բան չենք լսել: Անկեղծ ասած, որևէ ակնկալիք չունեինք: Մեկ անգամ ևս տեսան բոլորը, որ այս հարցերը կարևոր են և մինչ այս հարցերը չստանան պատասխան և չվերականգնվի արդարադատությունը, մինչ այդ դժվար է խոսել առաջընթացի և կոնֆլիկտների լուծման ուղղությամբ դրական միտումների մասին»,- հայտարարել է Դոնդուան:
Նրա խոսքով, այսօր զրուցել են նաև 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի կատարման շուրջ:
Ժնևում ավարտվել է միջազգային բանակցությունների 45-րդ փուլը: