Բանակցությունների արդյունքում Դավիթ Գարեջիում իրավիճակը կայունացել է, Չիչխիտուրիի վանքը բացվել է այցելուների համար
Վրաստանի պատրիարքարանի տեղեկությամբ, բանակցությունների արդյունքում Դավիթ Գարեջիում իրավիճակը կայունացել է:
«Աստծո օգնությամբ, այս պահի դրությամբ բացվել է նաև Չիչխիտուրիի վանքը և այցելուներն անխափան կարող են ուխտել վրացական մշակույթի այս հիանալի հուշարձանում:
Հույս ենք հայտնում, սահմանագծման գործընթացը կանցնի խաղաղ և Ադրբեջանի և Վրաստանի բարեկամությունը առավել կկայունանա»,- նշված է Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածած հայտարարությունում: