«Բանակային քաղաքում» զինծառայողներին բնակարաններ են փոխանցվել: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ բնակարանների հանձնման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ՊԲ զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամները։
«Մախաթա լեռան վրա աննախադեպ լայնածավալ բազմաբնակարան շենքի նախագիծը, որը նախաձեռնել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2020 թվականի հոկտեմբերին, ավարտվել է։
«Բանակային քաղաքի» կառուցումն ուղղված էր սպաների կենցաղային պայմանների բարելավմանը և իրականացվում էր զինվորականների նկատմամբ հոգատարության քաղաքականության շրջանակներում։ Բնակարանները զինվորականներին բաշխվել են Լոտոտրոն սկզբունքով։
Մախաթա լեռան վրա զինվորականների համար կառուցվել է 39 հատ 7 հարկանի շենք, որոնցում տեղակայվել է 1092 բնակարան։ Զինվորականները կարողացել են աննախադեպ արտոնյալ պայմաններով ձեռք բերել 50 մ2 (2-3 անդամ), 80 մ2 (4 անդամ) և 110 մ2 (5 և ավելի անդամ) բնակելի տարածք։ Բնակելի տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 200 դոլար։
Ըստ այդմ, զինվորականները պետք է վճարեին մոտ 100 դոլար մեկ քառակուսի մետրի համար։ Այս գումարը վճարելու համար զինվորականները հնարավորություն են ունեցել օգտվել ոչ թե բանկային երաշխիքներից, այլ անտոկոս ներքին վճարներից։
Ծրագիրը շարունակական է լինելու: