Բանաձևի վերաբերյալ սպասում ենք ընդիմության պատասխանին. Մամուկա Մդինարաձե
Արչիլ Տատունաշվիլիի մահվան կապակցությամբ պատրաստվող բանաձևի քննարկման ժամանակ որևէ սկզբունքային դիմակայություն չի եղել,- այս հայտարարությունը արել է «վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև կայացած հանդիպումից հետո:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Արչիլ Տատունաշվիլիի մահվանը վերաբերող բանաձևի հարցը:
«Բանակցությունները չեն ավարտվել, մենք առաջարկել ենք մեր տարբերակը, այդ թվում ցուցակի հետ կապված տարբերակը: Ներկայացրել ենք տարբերակ, որը ճիշտ է թե տեխնիկապես և թե իրավաբանական և դիվանագիտական առումով: Այժմ գնդակը նրանց հրապարակում է, սպասում ենք պատասխանի: Գտնում եմ, որ այս պահին այնպիսի իրավիճակ է, որ մենք պետք է համաձայնենք միասնական տարբերակի վրա»,-ասել է Մդինարաձեն:
Նրա խոսքերով բանակցությունների ժամանակ սկզբունքային դիմակայություն չի եղել և այժմ մեծամասնությունը սպասում է պատասխանի:
Հեղինակ -
Edgar Barsegyan