Բալթյան երկրներն արգելել են Ռուսաստանում գրանցված մեքենաների մուտքն իրենց երկրներ
Բալթյան երկրներն արգելել են Ռուսաստանում գրանցված մեքենաների մուտքն իրենց երկրներ

Մերձբալթյան բոլոր երկրներն արգելել են Ռուսաստանում գրանցված բոլոր մեքենաների մուտքը երկրներ, որոշմանը միացել է նաև Էստոնիան,- այս մասին իր «Թվիթեր»-ում գրում է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Այսօրվանից, ավելի ստույգ՝ 16 րոպեից, Էստոնիան արգելելու է Ռուսաստանում գրանցված բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Էստոնիա»,- ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Էստոնիան կկատարի Եվրահանձնաժողովի հանձնարարականները, որոնց համաձայն՝ ԵՄ երկրներին արգելվում է մուտք գործել ԵՄ՝ ռուսական համարանիշներով մասնավոր մեքենաներով։