Բալթյան երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև
Բալթյան երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև: Այս մասին «Twitter»-ի իր էջում գրել է Էստոնիայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Ես Կիևում եմ իմ լատվիացի և էստոնացի գործընկերների հետ։ Այս անգամ խոսքը նաև վերականգնման և Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալու մասին է։ Բարգավաճ Կիևը մեզ հիշեցնում է, որ երկիրը պատրաստ է պայծառ ապագայի»,- գրել է Լանդսբերգիսը։