Բալթյան երկրները միանում են Ուկրաինային աջակցության G7-ի հռչակագրին
Բալթյան երկրները միանում են Ուկրաինային աջակցության G7-ի հռչակագրին

Բալթյան երկրները միանում են Ուկրաինային աջակցելու «Մեծ յոթնյակի» հռչակագրին։

«Մենք հաստատապես հավատում ենք, որ միայն ՆԱՏՕ-ին անդամակցությունն ապահովում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ և հուսալի զսպում, որն անհրաժեշտ է ապագայում Ռուսաստանի կողմից ընդլայնողական ագրեսիան կանխելու համար,- ասված է Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի համատեղ հայտարարության մեջ։

Բացի այդ, ինչպես գրում է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը Twitter-ում, նրանք կօգնեն Ուկրաինային մինչև հաղթանակ։

«Մենք օգնելու ենք Ուկրաինային մինչև հաղթանակ, աջակցելու ենք ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը»,- գրել է Կայա Կալասը։