Բալթյան երկրները դադարեցրել են էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից
Բալթյան երկրները դադարեցրել են էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից

Բալթյան երկրները դադարեցրել են էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից։

Լիտվայի դեպքում դա նշանակում է, որ երկիրը դադարեցնում է Ռուսաստանից բոլոր էներգառեսուրսների ներկրումը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Նորդ Փուլ» օպերատորն այսօրվանից դադարեցրել է էլեկտրաէներգիայի գնումը ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։

Լիտվայում ասում են, որ ապագայում իրենց անհրաժեշտ էլեկտրաէներգիան կգնեն Լեհաստանից և Շվեդիայից։ Ավելի վաղ Լիտվան դադարեցրել էր նաև ռուսական նավթի և բնական գազի ներկրումը։

Թողնել մեկնաբանություն