Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների լայնածավալ ռազմածովային զորավարժությունները
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծովային լայնածավալ զորավարժությունները,- հայտնում է «ERR»-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ զորավարժությունները սկսվել են Լատվիայի և Էստոնիայի ափերի մոտ։
Ծովային զորավարժությունների խնդիրն է նախապատրաստել ՆԱՏՕ-ի ուժերի պատասխանը ռուսական ենթադրյալ հարձակմանը։ Ռազմածովային զորավարժություններին մասնակցում է մոտ 30 նավ և մինչև 3000 զինվորական, այդ թվում՝ Շվեդիան, Կանադան, ԱՄՆ-ը, Բելգիան և Ֆրանսիան։
Գերմանացի փոխծովակալ Յան Քրիստիան Կաակը նշել է, որ հակառակորդին զսպելու համար անհրաժեշտ են ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական կարողություններ։
«Մենք զգոնության հստակ ազդանշան ենք ուղարկում Ռուսաստանին»,- ասել է Կաակը։