Բակուրիանիում տեղի ունեցած Սնոուբորդ Կրոսում ոսկե մեդալները նվաճել են չեխ և կանադացի մարզիկները
Բակուրիանիում տեղի ունեցած Սնոուբորդ Կրոսում ոսկե մեդալները նվաճել են չեխ և կանադացի մարզիկները

Այսօր, մարտի 4-ին, Բակուրիանիում անց են կացվել Սնոուբորդ Կրոսի փոքր ու մեծ եզրափակիչները:

Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող աշխարհի գավաթին, մասնակցել է 16 կին և 32 տղամարդ: Մրցումն անցավ լարված ու բավականին դիտարժան: Կանադացի մարզիկ Էլիոտ Գրոնդինը ոչ մեկին չզիջեց չեմպիոնությունը: Նա հատեց վերջնագիծը ամենակարճ ժամանակում և մի քանի րոպեով շրջանցեց ավստրիացի Լուկաս Պախներին: Երրորդ տեղը բաժին հասավ իտալացի Լորենցո Սոմարիվային:

Կանանց մրցանակները ստացան հետևյալ մարզիկները. I տեղ – Էվա Սամկովա (Չեխիա), II տեղ – Պերեյրա Դե Սոուզա Մաբիլեու (Ֆրանսիա), III տեղ – Լինդսի Ջակոբելիս (ԱՄՆ):

Աշխարհի գավաթի փուլերը կազմակերպվել են, Վրաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան և Լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը: Վրաստանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա 2023 թվականին դահուկային ազատ ոճում և սնոուբորդում: