Բակուրիանիում լարման անկման պատճառով կանգնած ճոպանուղիներից դուրս են բերում հանգստացողներին
Բակուրիանիում լարման անկման պատճառով կանգնած ճոպանուղիներից դուրս են բերում հանգստացողներին

Բակուրիանիում լարման անկման պատճառով անջատվել է Միտարբի ճոպանուղին։ Ըստ «Լեռնային հանգստավայրերի զարգացման» ընկերության՝ տեղում մոբիլիզացված են փրկարարական խմբերը՝ քաղաքացիներին անվտանգ իջեցնելու համար։

Լարման անկման պատճառով, ընկերությունից հայտնում են, որ հանգստացողներին վտանգ չի սպառնում։ Նրանց խոսքով, սարից բերվելու է մոտ 50 հանգստացող։

«Լարման անկման պատճառով «Միտարբի» ճոպանը ժամանակավորապես անջատվել է։ Սարից հանգստացողներին բերելու համար տեղում մոբիլիզացված են փրկարար ծառայությունները։ Ոչ մի տագնապալի և վտանգավոր բան տեղի չի ունենում։ Իհարկե, բոլորն ապահով են, և խնդիրը շատ շուտով կվերացվի», – Վրաստանի «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել է Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության ներկայացուցիչ Թամթա Յաշաղաշվիլին։