Բաքվում, կահույքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածներից մեկը Վրաստանի քաղաքացի է
Բաքվում, կահույքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում կա Վրաստանի մեկ քաղաքացի, Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ԱԳՆ-ից։
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ։
«Վրաստանի քաղաքացու մահվան փաստը հաստատվել է։ Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ»,- հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Բաքվում, կահույքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել, առնվազն 24 մարդ վիրավորվել է։