Բաքվում, կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ մահացել է, 24-ը՝ վիրավորվել
Բաքվում, կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ մահացել է, 24-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
Պայթյունի հետեւանքով տարածքում տարածված հրդեհն այս պահին տեղայնացված է, կատարվում են լուծարման աշխատանքներ։
Համաձայն տարածված տեղեկությունների, համեմատաբար թեթև վնասվածքներով վեց հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Պայթյունի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։ Տեղում աշխատում են իրավապահները։