Բաքվի «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչում կգոտեմարտեն Շավդաթուաշվիլին և Ախալկացին
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում այսօր ձյուդոյում հանդես են եկել չորս վրացիներ, որոնցից երկուսը կշարունակեն պայքարը մեդալների համար։
Աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Շավդաթուաշվիլին 73 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տարել և գոտեմարտում է քառորդ եզրափակիչում։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար վրացին կհանդիպի կանադացի կամ ադրբեջանցի ձյուդոիստի հետ:
Մրցաշարում հաջող է հանդես գալիս նաեւ 81 կգ քաշային Վլադիմիր Ախալկացին, ով իր հաշվին ունի երկու հաղթանակ։ Վրացին քառորդ եզրափակչում գոտեմարտելու է հունգարացի Ունգվարի հետ:
Այսօր մրցումներին մասնակցող երկու մարզիկներ՝ Նինո Գուլբանին (70 կգ) և Գիորգի Շերազադիշվիլին (81 կգ) վաղ փուլում դուրս մնացին Մեծ սաղավարտի մրցաշարից: Եզրափակիչ բլոկը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 17:00-ին: