Բահրեյնը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին և խզել տնտեսական կապերը
Բահրեյնը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին և խզել տնտեսական կապերը։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի դեսպանը նույնպես լքել է Բահրեյնը։
Նրանց հայտարարության համաձայն՝ որոշումը հիմնված է Բահրեյնի Թագավորության «Պաղեստինին և պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու հաստատուն և պատմական դիրքորոշման վրա»։
Բահրեյնը Իսրայելի հետ հարաբերություններ հաստատեց 2020 թվականին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնագրի հիման վրա:
Իսրայելն ասում է, որ Բահրեյնի կառավարությունից որևէ հայտարարություն կամ որոշում չի ստացել այդ երկրների դեսպաններին հետ կանչելու վերաբերյալ: