Բագրատիոնիի փողոցում լիվտի պոկվելու հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է
Թբիլիսիում, Բագրատիոնիի փողոցում բնակելի շենքերից մեկում վերելակի պոկվելու հետևանքով տուժած չորս մարդուց, մեկի վիճակը ծանր է:
«Էվեքս» կլինիկայում գտնվող միջին տարիքի տղամարդուն պատրաստում են վիրահատելու համար:
Ինչ վերաբերում է երիտասարդ կնոջը, ապա նրա վիճակն այս պահին բավարար է:
Դրա հետ մեկտեղ բավարար է մինչև 15 տարեկան դեռահասի առողջական վիճակը:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի առաջին մասով: