Բագրամ ռազմակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է հինգ չեխ զինվորական, զոհվել է երկու տեղացի
Աֆղանստանում, Բագրամ ռազմակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է հինգ չեխ զինվորական: Այս մասին լուրը տարածում է չեխական մամուլը, հենվելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության լրատվությամբ, հարձակումը տեղի է ունեցել պարեկության ժամանակ: Ավտոմեքենայում մոնտաժված պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ նրան մոտեցել է զինվորական ավտոմեքենան:
Պայթյունի արդյունքում զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան շրջվել է: Հարձակումից տուժած չորս զինվորական ստացել է մանր վնասվածքներ, իսկ մեկի վիճակը ծանր է, նա գտնվում է Բագրամի ռազմակայանի հոսպիտալում:
Reuters գործակալության փոխանցմամբ, պայթյունի հետևանքով զոհվել է երկու տեղացի:
Հեղինակ -
Edgar Barsegyan