Բաղդաթի Ներգեեթի գյուղում աղետի գոտում փրկարարները հայտնաբերել են հինգերորդ դիակը

16:59, 07.02.2024

Բաղդաթիի Ներգեեթի գյուղում փրկարարները աղետի գոտում եւս մեկ դի են հայտնաբերել։

Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Տեղեկությունների համաձայն՝ անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Բաղդաթի Ներգեեթի գյուղում ուշ գիշերին սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով չորս տուն է ավերվել։ Առայժմ հայտնաբերվել է հինգ դի, մեկ քաղաքացի փրկվել է, չորս հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նմանատիպ