Բաղդաթի մունիցիպալիտետի Դիմգ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է չորս և տուժել երկու մարդ:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են ՆԳ նախարարությունից, նրանք մի ընտանիքի անդամներ էին:
Գերատեսչության տվյալներով, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե կառույցին:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով: