Բաղդադում Սաուդյան Արաբիայի հեռուստատեսության գրասենյակներից մեկը հարձակման է ենթարկվել Իրանի կողմից աջակցվող խմբավորումների առաջնորդներին ահաբեկիչներ անվանելու համար
Բաղդադում Սաուդյան Արաբիայի հեռուստատեսության գրասենյակներից մեկը հարձակման է ենթարկվել Իրանի կողմից աջակցվող խմբավորումների առաջնորդներին ահաբեկիչներ անվանելու համար

Իրանամետ խմբավորումների կողմնակիցները թալանել են Սաուդյան Արաբիայի հեռուստաընկերություններից մեկի՝ «Էմբիս»-ի գրասենյակը Բաղդադում։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան այն բանից հետո, երբ հեռուստաալիքը հեռարձակել է մի ռեպորտաժ, որտեղ Իրանի աջակցությամբ գործող խմբավորումների հրամանատարներին անվանում են «ահաբեկիչներ»։

Իրաքի ՆԳՆ-ի աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ 400-ից 500 մարդ հարձակվել է Բաղդադում հեռարձակողի ստուդիաների վրա։

«Նրանք ոչնչացրել են էլեկտրոնային սարքավորումները, համակարգիչներն ու այրել շենքի մի մասը»,- ասել է աղբյուրը։