Բագեբի-Ծղնեթի ճանապարհին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Բագեբի-Ծղնեթի ճանապարհին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Բագեբի-Ծղնեթի ճանապարհին սողանքային գոտում փլուզվել է լեռնալանջի մի փոքր հատված,- նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նրանց խոսքով, տեղում ներկա են եղել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, երկրաբաններ, քաղաքապետարանի շինարարներ։

«Ստեղծված իրավիճակից ելնելով նախատեսվել էին կանխարգելիչ միջոցառումներ թեքության ամրացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:00-ից 06:00-ն, ինչպես նաև նոյեմբերի 27-ին՝ ժամը 00:00-ից 06:00-ն, կսահմանափակվի երթևեկությունը։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։