Բադրի Ջափարիձեին խափանման միջոց է սահմանել 50 հազար լարի գրավ
Բադրի Ջափարիձեին խափանման միջոց է սահմանել 50 հազար լարի գրավ

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Լելո» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեին խափանման միջոց է սահմանել 50 հազար լարի գրավը։

Մեղադրող կողմը պահանջել է 50 հազար լարի գրավ։ Ինչպես մինչ վարույթն սկսելը հայտարարեց դատախազը, գործում առկա է քրեական օրենքի խախտում հաստատող մի շարք ապացույցներ։

Ինքը՝ Բադրի Ջափարիձեն, ասել է, որ նշված քրեական գործերը ռեպրեսիաների նոր ալիք են, որով իշխող թիմը փորձում է հետապնդել և շանտաժի ենթարկել ընդդիմախոսներին։

«Մենք բազմիցս ասել ենք, որ սա «Վրացական երազանքի» կողմից ռեպրեսիաների նոր ալիք է։ Իհարկե, ոչ մի օրենքի խախտում չի եղել, սա, այսպես կոչված, սահմանադրության խախտմամբ ստեղծված Քննչական հանձնաժողով է, որի միակ խնդիրն է հետապնդել, շանտաժի ենթարկել ընդդիմախոսներին։