Բադրի Ջափարիձե. Վրաստանը, հնարավոր է, ձեռք բերի ԵՄ անդամակցության միջանկյալ կարգավիճակ
Բադրի Ջափարիձե. Վրաստանը, հնարավոր է, ձեռք բերի ԵՄ անդամակցության միջանկյալ կարգավիճակ

«Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից մեկի, Բադրի Ջափարիձեի կարծիքով, Վրաստանը, հնարավոր է, ձեռք բերի ԵՄ անդամակցության միջանկյալ կարգավիճակ:

Այս մասին Ջափարիձեն հայտարարել է Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է անցկացնում Մամուկա Խազարաձեի և Գրիգոլ Գեգելիայի հետ:

«Այսօր Բրյուսելում մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ ներդնելու համար, և դա կլինի հսկայական առաջընթաց, որը ենթադրում է ԵՄ անդամակցության միջանկյալ կարգավիճակ, որը կարող է տրվել Վրաստանին: Այս կարգավիճակով Վրաստանը նոր հնարավորություններ կունենա: Սա երկրի համար կլինի բոլորովին նոր փուլ, որը կօգնի մեզ դուրս գալ ամենամեծ տնտեսական ճգնաժամից և իսկապես բարեկեցություն ստեղծել Վրաստանի քաղաքացիների համար:

Այժմ շատ կարևոր է ցույց տալ մեր հավատարիմ ընկերներին, որ նրանք ընդդիմության տեսքով ունեն հուսալի և հավատարիմ հուսալի գործընկեր, որպեսզի մենք կարողանանք իրականացնել շատ հետաքրքիր գաղափարներ և շատ ավելի արագ շարժվել դեպի եվրաինտեգրման ճանապարհ, քան պատկերացնում էինք»,- ասել է Բադրի Ջափարիձեն: