Բադրի Ջափարիձե - Պետությունը փորձում է, Մեծ Բրիտանիայում արգելափակել մեր օրինական միջոցները
Վրաստանի ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում, նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի համապատասխան ծառայությանը, որ ես, Բադրի Ջափարիձես և Մամուկա Խազարաձեն կասկածվում ենք փողերի լվացման մեջ և մեր դրամական միջոցները, որոնք հնարավոր է լինեն Բրիտանիայում, կասկածում են, որ քրեական ծագման են,- այս մասին հայտարարել է «ԹիԲիՍի» բանկի հիմնադիրներից մեկը, Բադրի Ջափարիձեն՝ Մամուկա Խազարաձեի հետ անցկացրած մամլո ասուլիսին:
Ջափարիձեի գնահատմամբ, սա նրանց դեմ ուղղված նոր ճնշող միջոցառում է: Նրա հայտարարությամբ, իրենք պատրաստ են համագործակցել Բրիտանիայի համապատասխան ծառայությունների հետ և կոչ արել գործընկեր երկրների դեսպանություններին, ներգրավվել նշված գործըննթացին:
«Մենք Վրաստանում և արտասահմանում ունենք բազմաթիվ բարեկամներ, որոնք վերջին օրերի ընթացքում պատրաստակամություն են հայտնում, որպեսզի այս աղավաղված, կողմնակալ պետությունն ավարտվի»,- հայտարարել է Մամուկա Խազարաձեն:
Նրա խոսքով, իշխանությունը շատ վախեցած է, քանի որ, արդեն մի տարի է, այն ծառայությունները, որոնց աշխատավարձերը վճարում են գործարարները, օգտագործվում են նրանց քաղաքական հետապնդման համար:
Ինչպես նշել է Մամուկա Խազարաձեն, նրա թիմակիցներն աշխատում են օրուգիշեր, որպեսզի Անակլիայի նախագիծը հասնի իր հաղթանակին:
«Առաջին հաղթանակն այն է, որ ավարտենք բանակցությունն այն կորպորացիաների հետ, որոնց հետ որքան մոտեցանք ստորագրությանը, այնքան դատախազությունը հարձակվեց մեզ վրա ի լուր աշխարհի, իբր ես և Բադրին մեղավոր ենք փողերի լվացման մեջ: Ասում եմ ձեզ, որ դա չի հաջողվի, քանի որ Անակլիան անպայման կկառուցենք, ձեզ հետ կամ՝ առանց»,- հայտարարել է Մամուկա Խազարաձեն:
Մամուկա Խազարաձեն խոսել է նաև նոր շարժում ստեղծելու մասին և նշել, որ դա տեղի կունենա առաջիկայում: