Բադրի Ջափարիձե. Ընդդիմադիր կուսակցությունների միաբանությունը շատ կարևոր է, այսօր քննարկելու ենք մոդերատորների մոտ բարձրացված հարցերը
Կարծում եմ, որ ընդդիմադիր կուսակցությունների միաբանությունը շատ կարևոր է, և այս հանդիպումը Լեյբորիստական կուսակցության գրասենյակ հրավիրված էր նաև, որպեսզի բոլորը պատկերացում ունենան այն առաջարկների մասին, որոնք երեկ մենք փոխանցեցինք մոդերատորներին,- այս մասին «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեն հայտարարել է «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում, որտեղ ընթանում է ընդդիմության հանդիպումը:
«Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր կարծիքը, յուրաքանչյուրը գործում է իր տեսակետներին համապատասխան: Շատ գործնական առաջարկներ են, և ես կարծում եմ, որ դրանք համապատասխանում են հասարակության պահանջներին», – հայտարարել է Ջափարիձեն:
Ինչ վերաբերում է «Հայրենասերների դաշինքի» առաջնորդներից Իրմա Ինաշվիլիի երեկվա հայտարարությանը, որ իր համար յոթ կուսակցության առաջարկներից երկուսը կտրականապես անընդունելի են, Ջափարիձեն ասաց, որ կարող է ինչ-որ թյուրիմացություն լինել:
«Ես հարգում եմ տիկին Իրմայի կարծիքը, բայց այնտեղ իշխանության հետ գործարքի նշույլ չկա: Կան պահանջներ, որոնք քիչ թե շատ հայտնի են հասարակությանը: Հետեւաբար, կարծում եմ, որ ինչ-որ թյուրիմացություն կա: Մենք հավանաբար կհանդիպենք տիկին Իրմայի հետ՝ այս հարցը պարզելու համար», – նշեց Ջափարիձեն: