Բադրի Ջափարիձե. Այսօր հանդիպում ենք ԱՄՆ դեսպանի նստավայրում՝ լսելու «Վրացական երազանքի» դիրքորոշումը
Բադրի Ջափարիձե. Այսօր հանդիպում ենք ԱՄՆ դեսպանի նստավայրում՝ լսելու «Վրացական երազանքի» դիրքորոշումը

«Լելոյի» ներկայացուցիչ Բադրի Ջափարիձեն հայտարարում է, որ ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում այսօր «Վրացական երազանքի» դիրքորոշումը լսելու համար են հավաքվում:

«Նախապես որևէ բան չեմ կարող ասել, պետք է հանդիպենք և լսենք: Հանդիպում ենք, որպեսզի լսենք «Վրացական երազանքի» դիրքորոշումը, այլ բան չեմ կարող ասել: Այսօրվա հանդիպումը նախորդ հանդիպման շարունակությունն է»,- հանդիպումից առաջ հայտնել է Բադրի Ջափարիձեն:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում իշխող թիմի և ընդդիմության ներկայացուցիչների երկխոսության հերթական հանդիպումը կանցկացվի այսօր: Արդեն նստավայրում են Եվրամիության դեսպանը, Վրաստանի խորհրդարանի նախաագահը և այն 8 կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք հաղթահարել են ընտրական պատնեշը: Ընդդիմության խոսքով, «Վրացական երազանքից» սպասում են կոնկրետ առաջարկներ: