Բադրի Էսեբուային տեղափոխել են Քութայիսի թիվ 2 քրեակատարողական հիմնարկ
Բադրի Էսեբուային տեղափոխել են Քութայիսիի թիվ 2 քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը հաստատում է «Վրաստանի բանկի» մասնաճյուղի կողոպուտի մեջ մեղադրվողի փաստաբան Իոսեբ Ջանաշիան։
Ներքին գործերի նախարարությունն արդեն հրապարակել է Բադրի Էսեբուայի ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն և տեսագրություններ։
Առաջին ալիքի տեղեկություններով՝ Բադրի Էսեբուան ձերբակալվել է Ջիխաշկարի գյուղում։
Զուգդիդիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել է Բադրի Էսեբուան։ Հարձակվողը մի քանի ժամ պատանդ է պահել 43 մարդու։ Հետաքննության տվյալներով՝ հարձակվողը կարողացել է բանկից կես միլիոն դոլար վերցնել։
Գործը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236, 323 և 329 հոդվածներով, որոնք վերաբերում են ահաբեկչական գործողությանը, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելուն և ապօրինի կերպով հրազեն գնելուն, պահելուն ու կրելուն։