Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիրուսային հեպատիտների վերացման համագործակցային կենտրոնը։ Միջոցառումը բացել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Գերատեսչության ղեկավարը հրավիրված հյուրերին ներկայացրեց կենտրոնի նպատակները և նշեց, որ վիրուսային հեպատիտի ախտորոշումը և բուժման համընդհանուր հասանելիությունը զգալիորեն նվազեցրել են հիվանդության բեռը։
Նախարարի խոսքով, Համագործակցային կենտրոնի բացման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումը ճանաչում է Վրաստանի հեպատիտ C-ի վերացման պետական ծրագրի նշանակալի հաջողությունը և միջազգային գործընկերների ուժեղ աջակցություն է:
Միջոցառմանը ներկա էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, վիրուսային հեպատիտների վերացման գործընթացին մասնակցող միջազգային և տեղական գործընկերներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։