Բացվել է հարկադիր կատարման ազգային բյուրոն
Բացվել է հարկադիր կատարման ազգային բյուրոն

Բացվել է հարկադիր կատարման ազգային բյուրոն:

Ինչպես հայտարարում են կատարման բյուրոյում, այցերն անհրաժեշտ է նախապես ամրագրել «my.gov.ge» կայքէջում:

«Ամրագրելու համար անհրաժեշտ է. Այցելել կայքէջ, ընտրել կատեգորիա, լրացնել կոնտակտային տվյալները և այցը ծրագրելու համար անհրաժեշտ դաշտերը, նշել մասնաճյուղը, նշել սպասարկման ձևը, այցն ամրագրելուց հետո կստանաք կարճ հաղորդագրություն, որը պետք է պարտադիր պահեք մինչև ծառայություն ստանալը, ծառայությունն ստանալու համար պետք է ներկայանաք ճշգրիտ ժամանակ և ներկայացնեք ստացած հաղորդագրությունը, այցի շրջանակներում հնարավոր է դիմում ներկայացնել միայն մեկ ծառայության համար, կատարման ազգային բյուրոյում գտնվող անձը պետք է կրի բժշկական դիմակ, բյուրո չեն թողնում ուղեկցող անձանց, լրացուցիչ տեղեկության համար զանգահարել (032) 2 749 649 հեռախոսահամարին»,- հայտարարում են կատարման բյուրոյում: