Բագեբիի բնակավայրն ու համալսարանի փողոցը միացնող նոր ճանապարհային կամրջով արդեն հնարավոր է տրանսպորտային միջոցներ տեղափոխել։
Նոր ավարտված նախագիծը բացել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ճանապարհային կամրջային անցումը, որը կառուցվել է գոյություն ունեցող հետիոտնային կամրջի երկայնքով, ունի 260 մետր երկարություն և բաղկացած է չորս երթևեկության գոտուց, իսկ Ծղնեթի մայրուղուց մինչև Համալսարանի փողոց հեռավորությունը 532 մետր է։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մայթեր, արտաքին լուսավորության ցանց և լուսադիոդային լամպեր, տեղադրվել ճաղավանդակներ, կամրջի ճանապարհի մեկուսացման աշխատանքներ, կազմակերպվել է ջրահեռացման համակարգ, մի քանի շերտ ասֆալտապատվել։ Բացի այդ, կազմակերպվել են մուտքի ճանապարհներ և տրանսպորտային հանգույցներ դեպի կամուրջ ինչպես Համալսարանի փողոցի, այնպես էլ Բագեբիի բնակավայրի կողմից՝ Թբիլիսի-Ծղնեթի մայրուղու մոտ։
Կամուրջի կառուցման աշխատանքներն իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխան։ Շինարարությունը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերի վերջին և ավարտվել 2024 թվականի մայիսի վերջին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 36 400 000 լարի։