Բացառության կարգով, այսօր ժամը 21:00-ից մինչև հունվարի մեկի ժամը 05:00-ն չեղարկվում է տեղաշարժի արգելքը
Այսօր ժամը 21:00-ից մինչև հունվարի մեկի ժամը 05:00-ն չեղարկվում է տեղաշարժի արգելքը: Ամանորի գիշերը տեղաշարժի արգելքը չեղարկվում է ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ ավտոմեքենաների համար:
Բացի այդ, ինչպես մեկնաբանում են համակարգող խորհրդի անդամները, ողջ երկրի մասշտաբով ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի արգելքը կրկին ուժի մեջ է, իսկ Ամանորի և Սուրբ ծնդդյան գիշերը կազմում են բացառություն:
Չնայած բացառությանը, համակարգող խորհուրդը բնակչությանը կոչ է անում, վարակման ռիսկից խուսափելու համար, տոնը նշել նեղ ընտանեկան միջավայրում: