Բացառիկ | Մենեջեր Լաշա Օդիլաձե. Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը հետաքրքրված է Քոչորաշվիլիով #1TVSPORT
Բացառիկ | Մենեջեր Լաշա Օդիլաձե. Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը հետաքրքրված է Քոչորաշվիլիով #1TVSPORT

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը հետաքրքրված է Վրաստանի ազգային հավաքականի և «Լևանտեի» կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլիով,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է հայտնի մենեջեր Լաշա Օդիլաձեն։

«Եվրոպայի առաջնությունից հետո տրանսֆերային շուկան ավելի հետաքրքիր դարձավ վրացի մենեջերների համար։ Պարզվեց, որ մենք շատ լավ խաղացողներ ունենք։

Կոնկրետ օրինակ է Գիորգի Քոչորաշվիլին, ումով հետաքրքրված է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը։ Ես՝ որպես ֆուտբոլային մենեջեր, չեմ համագործակցում Գիորգիի հետ, բայց Եվրո-2024-ի ժամանակ ինձ մոտ եկավ այս անգլիական ակումբի սկաուտը և հայտնեց իր հետաքրքրությունը խաղացողի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել եմ խաղացողի շրջապատին, և սկաուտներին կապել ենք Քոչորաշվիլիի մենեջերի հետ։

Կկայանա այս տրանսֆերը և անգլիացիները կհամաձայնվե՞ն «Լևանտեի» հետ շուտով կտեսնենք, բայց մեկ բան փաստ է՝ Գիորգին մեծ աշխատանքի հաշվին մեծ քայլ է կատարել, և նրա առաջընթացը օրինակ կծառայի երիտասարդներդ խաղացողներին»,- ասել է Լաշա Օդիլաձեն։