Վրաստանի գլխավոր դատախազության գլխավոր տեսչությունը բացահայտել է դատախազության անվան ոչ պատշաճ օգտագործման փաստեր։ Այս մասին տեղեկություն է տարածում հենց գերատեսչությունը։
«Վրաստանի գլխավոր դատախազության գլխավոր տեսչության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացի Լ.Ս.-ն իր բջջային հեռախոսում ակտիվացված հատուկ հավելվածի միջոցով կապ է հաստատել քաղաքացիների հետ, որոնց ներկայացել է որպես դատախազության աշխատակից և տրամադրել կեղծ տեղեկություններ, իբր նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և դեպքի իրավիճակը պարզելու նպատակով հրավիրվել է Վրաստանի դատախազության տարածքային մարմիններից մեկը։
Վրաստանի գլխավոր դատախազության գլխավոր տեսչության կողմից իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են նաև թյուրիմացության մեջ ընկած բոլոր անձինք և ժամանակին կանխվել են դատախազության անվան ոչ պատշաճ օգտագործման փաստերը։
Նման գործողությունը վնասում է հանրության վստահությանը դատախազության նկատմամբ, մասնավոր և պետական անձանց շահերին», – նշել են դատախազությունից։
Վրաստանի դատախազությունը հորդորում է քաղաքացիներին դատախազության անունից իրենց նկատմամբ նմանատիպ կամ այլ տեսակի անօրինական գործողությունների դեպքում դիմել Վրաստանի գլխավոր դատախազության գլխավոր տեսչություն (թեժ գիծ 2405222):