Բաց և փակ հանրային տարածքում շնչադիմակ պարտադիր կրելու ժամկետը երկարաձգելու մասին օրենսդրական փոփոխությունները, այսօր ներկայացվելու են խորհրդարանի բյուրոին
Բաց և փակ հանրային տարածքում շնչադիմակ պարտադիր կրելու ժամկետը երկարաձգելու մասին օրենսդրական փոփոխությունները, այսօր ներկայացվելու են խորհրդարանի բյուրոին

Վրաստանում նախատեսվում է երկարացնել բաց և փակ հասարակական տարածքներում շնչադիմակ կրելու պարտադիր ժամկետը: Համապատասխան փոփոխությունները ներկայացվելու են խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստում:

Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներն են, պատգամավորներ՝ Դիմիտրի Խունդաձեն, Զազա Լոմինաձեն, Ռամինա Բերաձեն և Վլադիմեր Կախաձեն:

Գործող օրենքի համաձայն, շնչադիմակ կրելու կարգը պարտադիր է մինչև մարտի 2-ը, սակայն, որքան ժամանակով այն կերկարաձգվի, այդ հարցը կպարզվի օրինագծի քննարկման ժամանակ: Օրինագիծը կրկին նախատեսում է վարչական պատասխանատվություն ՝ մինչև 20 լարի տուգանք, համավարակի ընթացքում բաց հանրային տարածքում շնչադիմակ կրելու կանոնները խախտելու համար:

Միևնույն ժամանակ, օրինագիծը կրկին սահմանում է վարչական պատասխանատվություն `50 լարի տուգանք, համավարակի ընթացքում բաց և փակ տարածքում և հասարակական տրանսպորտում, կամ տաքսիով (M1 անվանակարգ) ճանապարհորդելիս, շնչադիմակ կրելու կանոնները կրկնակի խախտելու համար :