Բաբ էլ-Մանդեբի նեղուցում բեռնատար նավի վրա «հուսիթների» հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

10:22, 12.08.2026

«Հուսիթները» Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հարձակում են իրականացրել բեռնատար նավի վրա, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին տեղեկատվություն է տարածում «ՍԻ-ԷՆ-ԷՆ»-ը:

Եմենի կառավարության տվյալներով՝ «հուսիթները» «Տիհամա» նավի ուղղությամբ երեք բալիստիկ հրթիռ են արձակել: Հարվածի հետևանքով զոհվել է անձնակազմի չորս անդամ, իսկ չորսը՝ վիրավորվել:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ «հուսիթները» նավին կրկնակի հարված են հասցրել արդեն փրկարարական գործողության ընթացքում, ինչի հետևանքով զոհվել է երկու փրկարար:

Նավը նավարկում էր Տանզանիայի դրոշի ներքո և պատկանում է եգիպտա-եմենյան ընկերությունների:

«Հուսիթները» ստանձնել են հարձակման պատասխանատվությունը և հայտարարել, որ նավը ռազմական տեխնիկա էր փոխադրում:

Նմանատիպ