Բռնազավթված Ցխինվալի Դե-ֆակտո արտգործնախարարը մասնակցելու է Եվրոխորհրդարանում կայանալիք ռուսական վեհաժողովին. Մամուլ
Բրյուսելում, Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Եվրամիություն 2017 և Ռուսաստանի հեղաշրջում 1917» խորագրով վեհաժողովին մասնակցում է բռնազավթված Ցխինվալի Դե-ֆակտո արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը,- լրատվությունն այս մասին տարածում է բռնազավթված տարածաշրջանում գործող «Ռես» գործակալությունը:
Տարածված լրատվությամբ, նրան միջոցառմանը մասնակցելու նպատակով հրավիրել է Եվրոպայի ռուսական դաշինքի նախագահ Տատյանա Ժդանոկը:
«Վեհաժողովի շրջանակներում քննարկվելու են ժամանակակից եվրոկապան քաղաքականության հիմնախնդիրները, արևելյան համագործակցություն նախագծի ճակատագիրը և մարդու իրավունքների էվոլուցիայի հարցերը»,- գրել է հրատարակչությունը:
Նշենք, որ վեհաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-4-ին, և տարածված լրատվությամբ միջոցառմանը Մեդոևը հանդես է գալու խոսքով:
Միջոցառման կազմակերպիչներն են Եվրամիության երկրներում ռուսալեզու բնակչության միությունը և Ռուսաստանի դաշնության հանրային պալատի հանձնաժողովը:
Հեղինակ -
Edgar Barsegyan