Բռնազավթված Աբխազիայի Դե-ֆակտո իշխանությունները ազատ են արձակել 8 ամիս առաջ ձերբակալված Աչիկո Ռոգավային
Բռնազավթված Աբխազիայի Դե-ֆակտո իշխանությունները ազատ են արձակել 8 ամիս առաջ ձերբակալված Աչիկո Ռոգավային: Այս լրատվությունը հաստատել են նրա ընտանիքի անդամները:
Նրանց փոխանցմամբ Աչիկո Ռոգավան արդեն գտնվում է Զուգդիդիի շրջանի Ռիղե գյուղում:
Նշենք, որ բանտարկության մեջ մնում է նրա որդի Պաատա Ռոգավան:
Հիշեցնենք, հայր և որդի Աչիկո և Պաատա Ռոգավաներին այսպես կոչված սահմանապահները ձերբակալել էին ապրիլի 6-ին:
Այսպես կոչված սահմանը հատելու մեղադրանքով ձերբակալվածներին դե-ֆակտո դատարանը սահմանել էր երկու տարով ազատազրկում:
Հեղինակ -
Edgar Barsegyan