Բնապահպանության նախարարությունը հնարավոր է պահպանվի որպես առանձին գերատեսչություն
Բնապահպանության նախարարությունը հնարավոր է, այլևս չմիանա գյուղատնտեսության նախարարությանը և կրկին մնա առանձին գերատեսչություն: Առաջին ալիքի տեղեկությամբ, քանի որ խորհրդարանական մեծամասնության մի մասը դեմ է բնապահպանության նախարարության լուծարմանը, հնարավոր է, բնապահպանության նախարարությունը այլևս չմիանա գյուղատնտեսության նախարարությանը:
Ինչ վերաբերում է հանքավայրերին, հնարավոր է, այս մասը փոխանցվի էկոնոմիկայի նախարարությանը:
Այն դեպքում, եթե բնապահպանության նախարարությունը մնա առանձին գերատեսչություն, կառավարությունը պետք է ներկայացնի նախարարին:
Խորհրդարանի բնապահպանության կոմիտեն նախարարության վերակազմավորման կապակցությամբ քննարկում է անցկացնելու այսօր նախատեսված նիստին: