«Բիլթմոր» հյուրանոցի մոտ աշխատել ցանկացողների հերթ է գոյացել - Վիդեո
Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցում սոցիալական ծառայության գործակալության նախաձեռնությամբ անցկացվում է աշխատանքով ապահովման ֆորում: Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, այս պահի դրությամբ հյուրանոցի դիմաց գոյացել է աշխատանքի ընդունվել ցանկացողների հերթ:
Ֆորումին ներկայացված է Վրաստանում գործող 60 ընկերություն և գրանցված է ավելի քան 1600 մարդ, այդ թվում սահմանափակ ունակություններով անձինք, փախստականներ և այն մարդիկ, որոնք զուգահեռաբար փնտրում են համատեղելի աշխատանք:
Սոցիալական ծառայության գործակալության ղեկավար Զազա Սոփրոմաձեի հայտարարությամբ, ցանկացողների քանակը ամեն տարի ավելանում է և նաև բարձր է ներգրավվածությունը ընկերությունների կողմից:
Նրա մեկնաբանմամբ, այժմ թափուր աշխատատեղ կա ավելի քան 400 պաշտոնում: